Մատչելիության հղումներ

Իրանը պատժում է հայտնի փաստաբանին


Թեհրանի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի փաստաբան, իրավապաշտպան Մոհամադ Ալի Դադխային, ով մեղադրվում է իսլամիստական ռեժիմը տապալելու փորձ կատարելու մեջ։

Փաստաբանը 2009-ին Իրանի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստների շահերն էր ներկայացնում դատարանում։

Դատարանի որոշմամբ Ալի Դադխային նաեւ արգելվել է առաջիկա 10 տարիներին զբաղվել փաստաբանական եւ ցանկացած բնագավառում գիտական գործունեությամբ։

Նրա նկատմամբ նաեւ սահմանվել է 300 դոլարի չափով տուգանք՝ տանը արբանյակային ալեհավաք ունենալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG