Մատչելիության հղումներ

Աֆղանստանում նախագահի եւ օրենսդիրների առճակատումը սաստկանում է


Աֆղանստանում քաղաքական ճգնաժամը խորանում է։ Օրենսդիրները քվեարկությամբ պաշտոնանկ են արել երկրի գերագույն դատարանի հինգ բարձրաստիճան դատավորների։

Ավելի վաղ նախագահ Համիդ Քարզայի հրահանգով ստեղծված հատուկ դատարանը վճռել է, որ անցած ընտրություններում գրանցված խախտումների հետեւանքով 62 օրենսդիր պետք է զրկվի մանդատներից։

Պաշտոնանկ անելով գերագույն դատարանի հինգ անդամներին, օրենսիդրները իրենց վրդովմունքն են հայտնել այն կապակցությամբ, որ գերագույն դատարանը չի միջամտել եւ չի արգելափակել նախագահի ստեղծած հատուկ դատարանի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG