Մատչելիության հղումներ

Քադաֆին երդվում է շարունակել պայքարը


Լիբիայի պետական հեռուստակայանը հեռարձակել է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հերթական ուղերձի ձայնագրությունը:

Գնդապետ Քադաֆին ՆԱՏՕ-ին մեղադրել է Լիբիայի խաղաղ բնակիչների սպանության մեջ եւ երդվել է շարունակել պայքարը իրեն գահընկեց անելուն ձգտող արեւմտյան դաշինքի եւ լիբիացի ապստամբների դեմ:

Օրերս ՆԱՏՕ-ն ընդունել է օդային գրոհների ընթացքում խաղաղ բնակիչների տուժելու փաստը:

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, մինչդեռ, հայտնել են, որ սաստկացնելու են երեք ամիս շարունակվող օդային գործողությունները, չնայած այն հանգամանքին, որ Իտալիան կոչ է արել դադարեցնել դրանք Լիբիա մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG