Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Կազանում կողմերը պետք է օգտվեն հնարավորությունից»


Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ վաղը Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված «հնարավորություն կա, եւ նրանք [կողմերը] պետք է օգտվեն այդ հնարավորությունից` խաղաղ ճանապարհով լուծելու իրենց միջեւ տարաձայնությունները»: Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այդպես է պատասխանել լրագրողի հարցին, թե «այդ կարեւոր հանդիպումից առաջ կա՞ արդյոք Վաշինգտոնից կամ այս շենքից ուղերձ երկու կողմերին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, մոտեցնելու իրենց դիրքորոշումները եւ բացառելու որեւէ ռազմական [լուծման փորձ]»:

«Ես գիտեմ, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահ մյուս երկու երկրները վերջերս ակտիվացրել են կողմերին մերձեցնելու ջանքերը», - նշել է թղթակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG