Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շուտով Բելառուսին կտրամադրի առաջին վարկային տրանշը


«Ռուսաստանը մոտ ապագայում Բելառուսին կտրամադրի առաջին վարկային տրանշը», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Նրա խոսքով, սակայն, Բելառուսի իշխանությունները պետք է վերացնեն ներմուծման վրա դրված վերջին սահմանափակումները: «Ներմուծման արգելքը հակասում է Մաքսային միության հիմնարար նորմերին», - հայտարարել է Կուդրինը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այսօր Պետերբուրգում հայտարարել է. - «Ռուսաստանն ու Ղազախստանը պետք է աջակցություն ցուցաբերեն Բելառուսին` մասնակցելով այդ երկրի առաջատար ձեռնարկությունների սեփականաշնորհմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG