Մատչելիության հղումներ

Պետդուման վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին արձանագրությունը


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդուման այսօր վավերացրեց «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։

Արձանագրությամբ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է` 25 տարվա փոխարեն սահմանվելով 49 տարի:

Այդ փոփոխություններով ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Հայաստանի խորհրդարանը այս արձանագրությունը վավերացրել էր երկու ամիս առաջ` ապրիլի 12-ին:

Արձանագրությունը ստորագրվել է անցյալ տարի օգոստոսի 20-ին Երեւանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG