Մատչելիության հղումներ

Հայաստանը կարեւորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը


Հայաստանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ բազմաբովանդակ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացմանը: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ ընդունելով Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարար Անրի դը Ռենկուրին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները նշել են, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նախատեսվող բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքներին, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային եւ կրթական համագործակցությանն առնչվող հարցերի:

Նախարարները կարեւորել են այս տարվա աշնանը Երեւանում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովի անցկացումը:

Մանրամասն քննարկվել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների դրական ընթացքը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան գործընթացի շուրջ, Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:

Այս տարվա երկրորդ կեսին նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG