Մատչելիության հղումներ

Իտալիայում համազգային հանրաքվե է անցկացվում


Երկօրյա հանրաքվեի հիմնական հարցը վերաբերում է երկրում վերստին միջուկային էներգիա օգտագործելու հնարավորությանը, եւ դիտարկվում է որպես փորձաքար՝ վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի համար։

Ներկայումս Իտալիայում որեւէ ատոմակայան չի գործում։ 25 տարի առաջ՝ Չեռնոբիլի կայանում տեղի ունեցած վթարից հետո, իտալացիները դադարեցրին երկրում գործող բոլոր ռեակտորների աշխատանքը։ Այժմ, սակայն, Բերլուսկոնիի կառավարությունը «աղետալի» է որակում այդ որոշումը եւ հորդորումէ իտալացիներին վերականգնել միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը։

Այս հարցից բացի հանրաքվեի է դրված նաեւ երկրի օրենքներից մեկը չեղյալ համարելու հարցը, ինչի արդյունքում վարչապետն ու կառավարության անդամները կարող են դատական հետապնդման ենթարկվել՝ ծառայողական պարտականությունների առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG