Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւս հայտնում է Մոսկվայում դիրքորոշումների մերձեցման մասին


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ. այդ մասին հայտարարել են երկու երկրների արտաքին գերատեսչությունները՝ երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։

Ակնկալվում է, որ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին Կազանում` նախագահների մակարդակով կայանալիք հանդիպման ընթացքում։

Ավելի վաղ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն էին տարածել եւ հորդորել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համաձայնության գալ Հիմնարար սկզբունքների շուրջ՝ Կազանում նախատեսված հանդիպման ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG