Մատչելիության հղումներ

Ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարը բանակցություններ է վարում Պակիստանում


Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Պանետան արդեն երկրորդ օրն է՝ բանակցություններ է վարում Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Արեւմտյան աղբյուրների հաղորդմամբ, կողմերը քննարկում են ամերիկյան հետախուզության հետագա գործունեության հարցը Պակիստանում, մասնավորապես, փորձում են համաձայնեցնել՝ ինչ իրավասություններ պետք է ունենան ամերիկացի հետախույզները եւ նրանցից քանիսը կարող են աշխատել Պակիստանում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Պանետայի այցը Պակիստան առաջինն է՝ այդ երկրում ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած օպերացիայից հետո, որի արդյունքում սպանվեց «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG