Մատչելիության հղումներ

Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները այսօր հերթական հանդիպումն են անցկացնում Մոսկվայում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, բարձրաստիճան դիվանագետները նախապատրաստում են նախագահների մակարդակով Կազանում՝ այս ամսվա վերջին նախատեսված հանդիպումը։

Ավելի վաղ Մինսկի խմբում նախագահող երեք երկրների առաջնորդները՝ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին, համատեղ հայտարարություն էին տարածել, եւ կոչ արել կողմերին այդ հանդիպման ընթացքում համաձայնության գալ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG