Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂ խորհրդարանական պատվիրակությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով խորհրդարանականներին՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` հունիսի 10-ին կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարեւորել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG