Մատչելիության հղումներ

Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում


Եվրամիության հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել այսօր ԵՄ-ի արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան
հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը համահունչ է Եվրամիության եվրոպական հարեւանության նոր եւ հավակնոտ քաղաքականության հռչակած արժեքներին, եւ ավելացրել, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նույնպես ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որի արդյունքում Ղարաբաղում անկախացումից ի վեր ստեղծված են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Նախարարը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG