Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել Սիրիայի հարեւաններին բացել սահմանները փախստականների համար


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլլայն այսօր ասել է, որ Սիրիայի վարչակազմը պարտավոր է դադարեցնել հարձակումները սեփական ժողովրդի վրա։

Նա ասել է, թե կան տվյալներ, որոնց համաձայն նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով տեղի ունեցող զանգվածային ակցիաների ընթացքում զոհվել է մինչեւ 10 հազար մարդ։

Վերջին օրերին շուրջ 1600 սիրիացի երկրի հյուսիսից հատել է սահմանը եւ ապաստանել է Թուրքիայում։

Նավի Փիլլայը Սիրիայի հարեւաններին կոչ է արել բացել սահմանը Սիրիայից փախուստի դիմող մարդկանց համար։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG