Մատչելիության հղումներ

Սիրիայում 120 ոստիկան է սպանվել


Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսարեւմտյան Ջիսր ալ-Շուղուր ավանում հարյուրավոր զինյալներ հետ բախումներում անվտանգության ուժերի 120 աշխատակից է զոհվել:

Ներքին գործերի նախարար Իբրահիմ Շաարը հայտարարել է, որ կառավարությունը «չի լռի» եւ «վճռականորեն» կպատասխանի պետության դեմ հարձակումներին:

Ըստ հաղորդագրության, մարտերը իրավապահների եւ Ջիսր ալ-Շուղուրում բարիկադներ կառուցած զինյալների միջեւ շարունակվում են:

Ընդդիմադիր ակտիվիստները, մինչդեռ, պնդում են, որ 120 ոստիկանները մահապատժի են ենթարկվել իրենց իսկ գործընկերների կողմից` խռովություն բարձրացնելու եւ ցուցարարների վրա կրակ բացելուց հրաժարվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG