Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մեկնում է Վիեննա


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնում է Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի առաջին օրը վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաեւ «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին:

Վաղը Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին, կհանդիպի Ավստրիայի, Ուկրաինայի եւ Հունգարիայի վարչապետներին:

Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ եւ ներկա կգտնվի Հայաստանի ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը:

Վարչապետը որպես բանախոս հանդես կգա համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

Հինգշաբթի օրը վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG