Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է


Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հաղորդագրության համաձայն, «կիրականացվի առավել հարմար ժամկետներում»:

Նախատեսված էր, որ Ահմադինեժադը Հայաստան է ժամանելու այսօր: Հայաստանի նախագահի հրավերով կատարելիք այցի օրակարգում էին երկկողմ տնտեսական գործակցությանը, մասնավորապես` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG