Մատչելիության հղումներ

Ռադկո Մլադիչին հանձնեցին Հաագայի տրիբունալին


Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղակայված` նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են, որ բոսնիացի սերբերի նախկին զորահրամանատար Ռադկո Մլադիչը հանձնվել է տրիբունալին:

Ըստ հաղորդագրության` Մլադիչն այս գիշերը անցկացրել է տրիբունալի բանտախցերից մեկում:

Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռադկո Մլադիչը, ով փախուստի մեջ էր անցած տարիների ընթացքում, ձերբակալվել է անցած շաբաթ` Սերբիայի իրավապահների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG