Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախկին Լենինաբադ քաղաքում իջեցվել է Լենինի արձանը


Տաջիկստանի Խուջանդ` նախկին Լենինաբադ քաղաքում պատվանդանից իջեցվել է Լենինի արձանը, որը ամենաբարձրն էր Կենտրոնական Ասիայում:

Խուջանդի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ արձանի ապամոնտաժումը կատարվել է երկուշաբթի երեկոյան: Նրա փոխանցմամբ` 12.5 մետր բարձրությամբ արձանը (պատվանդանի հետ` 23 մետր) տեղափոխվելու է քաղաքի արվարձաններից մեկը:

Քաղաքապետարանից ասել են նաեւ, որ Լենինի արձանը իջեցվել է այս տարվա սեպտեմբերին նշվող` Տաջիկստանի անկախության 20-ամյակի միջոցառումների նախապատրաստման շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG