Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


Հայաստանը եւ Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել նավթի, գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառներում համագործակցության զարգացման եւ երկու երկրների միջեւ առեւտրական ու արդյունաբերական կապերի ընդլայնման վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունները, փաստաթուղթը երեկ Թեհրանում ստորագրել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

«Երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը 2010 թվականին աճել է 38 տոկոսով` հասնելով 270 միլիոն դոլարի», - ասել է Սալեհին` հավելելով, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան:

Իրանական մամուլը երեկ հաղորդել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սկսվելու է Իրանի եւ Հայաստանի միջեւ 800-900 մեգավատտ հզորությամբ բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցումը:

Ըստ Tehran Times-ի, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն կիրակի օրը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ նախագիծը կարժենա 110 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG