Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը կայցելի Հայաստան


Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու` պաշտոնական Թեհրանի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդման ուղիները քննարկելու համար:

Ահմադինեժադը երկօրյա այցով Երեւան կժամանի հունիսի 6-ին` ի պատասխան մարտի վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցի:

Նախատեսված են Իրանի նախագահի հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է «Ֆարս» գործակալությունը;

Իրանի նախագահի վերջին այցը Հայաստան 2007 թվականին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG