Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Բելգրադում ի պաշտպանություն Մլադիչի


Երեկ գիշեր Բելգրադում ձերբակալված սերբ գեներալ Ռադկո Մլադիչի տասնյակ հազարավոր աջակիցներ դուրս են եկել փողոց` բողոքելով նրան Հաագա էքստրադիցիայի ենթարկելու դեմ: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ, անվտանգության ծառայությունները անկարգությունները ցրելու համար ջրցան մեքենաներ է կիրառել:

Առնվազն տասը հոգի վիրավորվել է, 70 հոգի ձերբակալվել:
Ռադկո Մլադիչը ձերբակալվել է Սերբիայում մայիսի 26-ին: Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG