Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանում եւ Ադրբեջանում «խղճի բանտարկյալների» ազատ արձակումը


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ողջունել է Հայաստանում Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, եւ Ադրբեջանում` Էյնուլա Ֆատուլաեւի ազատ արձակումը:

«Ես ողջունում է Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի որոշումները` խղճի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Վստահաբար կարող եմ ասել, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Հույս ունեմ, որ երկխոսությունը եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ ավելի բաց վերաբերմունքը առավել կամրապնդվի», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության այսօր տարածված հաղորդագրության համաձայն ասել է Եժի Բուզեկը:

Եվրոպական խորհրդարանի նախագահը հավելել է, որ շարունակում է «մեծապես մտահոգված մնալ» երիտասարդ ադրբեջանցի բլոգեր Բախտիար Հաջիեւի դատապարտման վերջին վճռով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG