Մատչելիության հղումներ

Իսլամիստները գրավել են Եմենի հարավային քաղաքները


Եմենում հարյուրավոր իսլամիստ գրոհայիններ գրավել են երկրի հարավի մի քանի քաղաքներ, առնվազն 6 մարդ սպանվել է Թայիս քաղաքում:

Իսլամիստ գրոհայինները, որոնց թվում, ականատեսների վկայությամբ, կան նաեւ «Ալ-Ղաիդայի» զինյալներ, նախօրեին գրավել են Զինջիբար քաղաքը:

Եմենի այլախոհ գեներալների խումբը նախագահ Ալի Աբդուլա Սալեհին մեղադրել է երկրի գավառներն ահաբեկիչներին հանձնելու մեջ: Գեներալները զինվորներին կոչ են արել միանալ Սալեհի կառավարման դեմ սկիզբ առած ապստամբությանը:

Իր հերթին` Սալեհը գեներալների անվանել է «պատերազմ հրահրողներ» եւ «դավաճաններ»:

Եմենի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծիք են հայտնել, որ Սալեհի եւ իսլամիստների գործակցության արդյունքում երկիրը կարող է հայտնվել իսլամիստների ձեռքում, ինչը նախագահին հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG