Մատչելիության հղումներ

Մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը


Կյանքի 63-րդ տարում, այսօր մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:

Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով աբխազ պաշտոնյաներին, Բագապշը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում` թոքերի վիրահատությանը հետեւած բարդացումներից:

Ըստ նույն աղբյուրի` Աբխազիայի ղեկավարի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը:

Բագապշը Աբխազիայի նախագահն էր 2005 թվականից, երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրվել էր 2009 թվականի ընտրություններում, որոնք Վրաստանը «ոչ լեգիտիմ» էր որակել:

Աբխազիան Վրաստանից իր անկախությունը հռչակել է 1992 թվականին, սակայն ճանաչված է միայն սակավաթիվ պետությունների կողմից` Ռուսաստանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG