Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հուլիսի 1-ից հացահատիկ կարտահանի


Հուլիսի 1-ից Ռուսաստանը վերացնելու է հացահատիկի արտահանման վրա դրված արգելքը: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը` փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս որոշումը ընդունվել է երկրի ներքին շուկայում իրավիճակի կայունացումից հետո:

Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում էր, որ արտահանման արգելքը չի հանվի մինչեւ սեպտեմբերի վերջը:

Ռուսաստանից հացահատիկի արտահանումը կասեցվել էր անցյալ տարի օգոստոսին` 2010 թվականի ամռանը երկրում գրանցված երաշտի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG