Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթության ոլորտի պատասխանատուները հրավիրվել են Հայաստան


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում երկրում իրականացվող միջոցառումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին` ի թիվս Բոլոնյան գործընթացի անդամ այլ պետությունների նախարարների:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը, Բոլոնյան գործընթացը հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ Հայաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ. մասնավորապես` հուլիսի 3-10-ը կազմակերպվելու է Միջազգային ուսանողական ամառային դպրոց, իսկ սեպտեմբերի 8-9-ը` միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG