Մատչելիության հղումներ

ԵՄ-ին մտահոգել են վերջին իրադարձությունները Վրաստանում եւ ղարաբաղյան շփման գծում


Այդ մասին հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի երեկվա հանդիպումից հետո:

«Մենք քննարկեցինք նաեւ զարգացումները Հարավային Կովկասում եւ տեսակետներ փոխանակեցինք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ու խոսեցինք Վրաստանի մասին», - Եվրամիության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` ասել է Էշթոնը եւ հավելել, որ իրենք շատ անհանգստացած են վրաստանյան իրադարձություններով եւ «շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահացու միջադեպերով»:

Ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG