Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն կընտրի նոր ղեկավար


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ կառույցի նոր ղեկավարը կընտրվի մինչեւ հունիսի 30-ը:

Հինգշաբթի օրը, հիշեցնենք, հրաժարականի դիմում էր ներկայացրել հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ում Նյու Յորքում բռնաբարության փորձի մեղադրանք է առաջադրվել:

Մայիսի 23-ից մինչեւ հունիսի 10-ը Վաշինգտոնում անցկացվելիք նիստում ԱՄՆ-ի գործադիր խորհուրդը կդիտարկի հնարավոր թեկնածությունները, կհրապարկվեն երեք հավակնորդների անունները: ԱՄՀ-ի նոր ղեկավարը կընտրվի կոնսենսուսով:

Ընտրությունները, ԱՄՆ-ի ղեկավար ներկայացուցիչների պնդմամբ` անցնելու են «առավելագունս բաց ու թափանցիկ»:

Դոմինիկ Ստրոս-Կանը երեկ ազատ է արձակվել 1 միլիոն դոլար գրավի դիմաց եւ այժմ տնային կալանքի տակ է Նյու Յորքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG