Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մեղմացնում է արտոնագրային ռեժիմը իրանցի ուսանողների համար


Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ մեղմացնում է արտոնագրային ռեժիմը իրանցի ուսանողների համար:

ԱՄՆ-ում ուսանել ցանկացող իրանցի երիտասարդներն այսուհետ կարող են ստանալ երկու տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրեր:

Նախկինում, հիշեցնենք, իրանցի ուսանողներին մեկանգամյա մուտքի իրավունք էր տրվում` գործողության ընդամենը եռամսյա ժամկետով:

Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշման մասին ուրբաթ օրը հայտարարել է Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հավելելով, թե «ԱՄՆ-ը ցանկանում է նոր հնարավորություններ բացել Իրանում իրական փոփոխությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG