Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Խորհրդարանն իր մասնակցությունն է բերում կոռուպցիայի դեմ պայքարին»


Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` այսօր ընդունելով Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային:

Ուիլյամսը եւ Վեզինան Ազգային ժողովում մասնակցել են Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում խորհրդարանի դերին նվիրված միջազգային աշխատաժողովին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը ողջունել է նման միջոցառման անցկացումը:

Ջոն Ուիլյամսը կարեւոր է համարել GOPAC-ի հայաստանյան կառույց` ազգային մասնաճյուղ ստեղծելը:

Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ է համարել ազգային կառույցի ստեղծումը` հայտնելով աջակցելու իր պատրաստակամությունը եւ ակնկալելով արդյունավետ աշխատանք GOPAC-ի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG