Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել


Մայիսի 17-ին Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ 19-ամյա Աքպեր Ալիեւը սպանել է իր ծառայակից եւ հասակակից Թոֆիկ Աբդեւլաեւին, ապա ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւին:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, եւ դատախազությունը քննություն է վարում` տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG