Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մեկնում է Բելառուս


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր մեկնում է Բելառուս:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ առեւտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ:

Վաղը Հայաստանի վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, եւ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Տիգրան Սարգսյանը կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաեւ ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին:

Կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG