Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ-ն ու Հարավային Կովկասը» միջազգային խորհրդաժողով Երեւանում


Վաղը Երեւանում կբացվի Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության եւ ՀԱՊԿ-ի հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկօրյա խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարներ եւ փորձագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG