Մատչելիության հղումներ

Թուրքական համալսարանում հայերեն կդասավանդեն Հայաստանից հրավիրված մասնագետները


Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանը 23 հազար 500 դոլար դրամաշնորհ է ստացել Գերման Մարշալի ֆոնդից՝ հայերենի դասընթաց կազմակերպելու համար: Հայերեն դասավանդել թուրքական բուհում կսկսեն արդեն այս ամիս, տեղեկացնում է New York Times պարբերականը:

Սերբեր Դինլերը՝ համալսարանի կրթական կենտրոնի ղեկավարը, ամերիկյան պարբերականի հետ զրույցում ասել է, որ հայերենի դասընթացը կվարեն Հայաստանից ժամանած մասնագետներ։ Դինլարի խոսքով, սա երկու երկրների միջեւ մշակութային փոխանակման մաս է՝ արդեն 100 տարի խզված հարաբերությունները բարելավելու համար:

«Թուրքիան վերածվում է էներգակիրների տարանցման միջանցքի եւ տարածաշրջանում դիվանագիտության կենտրոնի», - ասել է Դինլերը՝ հավելելով, որ Թուրքիայի կառավարությունը «զրո խնդիրներ հարեւանների հետ» ծրագիր է որդեգրել, եւ իրենք կարծում են, որ Թուրքիայի նոր սերունդը հարեւան երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության կարիք ունի, իսկ այդ գործում օգնել կարող է լեզվի իմացությունը։

«Քադիր Հասը» մասնավոր համալսարան է, հիմնադրվել է 1997 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG