Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը` Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիպումը Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ, Բուենոս Այրես, 15-ը մայիսի, 2011թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիպումը Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ, Բուենոս Այրես, 15-ը մայիսի, 2011թ.
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրինը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին եւ նրան շնորհել Արգենտինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Վեհափառը իր երախտագիտությունն է հայտնել Բուենոս Այրեսի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:

Գարեգին երկրորդը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տեղական մասնաճյուղի 100-ամյակին նվիրված ընթրիքին: Վեհափառը նշել է, մասնավորապես, որ ՀԲԸՄ-ը ֆինանսավորում է Մայր Աթոռի բյուջեի 80 տոկոսը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ գլխավորել է ձեռնարկը` ի պատիվ հայ ճանաչված գրող Պետրոս Հաջյանի:

Բուենոս Այրեսում Վեհափառը բազմաթիվ պարգեւներ է հանձնել համայնքային կառույցների ղեկավարներին եւ մտավորականներին:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրեսից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG