Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել է բռնաբարության փորձի մեղադրանքով


Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար 62-ամյա Դոմենիկ Ստրոս-Կանը շաբաթ օրը ձերբակալվել է Նյու-Յորքի միջազգային օդանավակայանում; Նյու-Յորքի դատախազությունը նրան մեղադրում է բռնաբարության փորձի համար:

Նրա դեմ ոստիկանություն է դիմել Մանհեթենի հյուրանոցի 32-ամյա աշխատակցուհին, որտեղ Ստրոս-Կանը իջեւանել էր օրը 3 հազար դոլար արժողությամբ համարում:

ԱՄՀ-ի ղեկավարի փաստաբանը ասել է, որ Ստրոս-Կանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիմնադրամի ղեկավարը Նյու-Յորքից Եվրոպա էր ուղեւորվում հանդիպելու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ երկուշաբթի Բրյուսելում նախատեսված էր նրա մասնակցությունը Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկվելու է Պորտուգալիային եւ Հունաստանին օգնություն ցուցաբերելու հարցերը:

Դոմենիկ Ստրոս-Կանը գալիք տարի ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու է համարվում սոցիալիստների կողմից;

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG