Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ այլ քաղաքներում այսօր սկսվում է անժամկետ «Ցասման օր» ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի, կառավարության եւ խորհրդարանի հրաժարականը։
Ակցիայի կազմակերպիչ «Ընդհանուր գործ» հասարակական շարժման տեղեկացմամբ, «Ցասման օրվան» մասնակցելու մտադրություն են հայտնել տասնյակ ահրմիություններ եւ հասարակական կազմակերպություններ։
Ակցիայի մասնակիցները բողոքում են կոմունալ ծառայությունների գների աճի դեմ, նրանք նաեւ պնդում են, որ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով վերանում են փոքր եւ միջին բիզնեսները, անկում է ապրում բնակչության կենսամակարդակը։
Ընդդիմադիր կուսակցությունները «Ցասման օրվան» չեն մասնակցում, սակայն զորակցություն են հայտնել ակցիայի մասնակիցներին։