Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան


Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանում` սկսելով տարածաշրջանային այցը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Եվրախորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ:

Նախագահ Բուզեկը նաեւ կհանդիպի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG