Մատչելիության հղումներ

Գրագողության հետ կապված եւս մեկ սկանդալ Գերմանիայում


Սիլվանա Կոխ Մեհրին
Թվով երկրորդ գերմանացի պաշտոնյան է հեռանում պաշտոնից գրագողության համար:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Սիլվանա Կոխ Մեհրինը հայտարարել է, որ թողնում է ոչ միայն Եվրախորհրդարանի փոխխոսնակի, այլեւ Ազատ ժողովրդավարների կուսակցության ղեկավար խորհրդում իր պաշտոնը: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ շարունակելու է գործել որպես եվրոպացի օրենսդիր: Մեհրինը նաեւ պնդել է, թե դոկտորական թեզ պաշտպանելիս գրագողություն անելու վերաբերյալ մեղադրանքները իր հասցեին անհիմն են:

Երկու ամիս առաջ գրագողության սկանդալային պատմության պատճառով Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը լքեց Կարլ Գուտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG