Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ծրագրում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել


Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել, Ստամբուլում անցկացվող İDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողներին հայտնել է նախարար Յավեր Ջամալովը:

«Կայացել է անօդաչու սարքեր արտադրող գործարանի բացումը: Այդ գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքեր: Այս տարի պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել», - ANS TV-ի փոխանցմամբ` ասել է ադրբեջանցի նախարարը:

Ջամալովը պատմել է նաեւ իր ղեկավարած գերատեսչության եւ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի հիման վրա թողարկվելիք արտադրանքի մասին` մասնավորապես, ասելով. - «Համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում զենքի համատեղ արտադրության, միաժամանակ` Ադրբեջանում 12,17 տրամաչափի դիպուկահար հրացանների արտադրության վերաբերյալ»:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` նախարարը նշել է, որ այս ցուցահանդեսում Ադրբեջանը ներկայացրել է 89 անուն պաշտպանական նշանակության արտադրանք, մինչդեռ երկու տարի առաջ İDEF ցուցահանդեսում ներկայացրել էր 27 անուն արտադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG