Մատչելիության հղումներ

Բրայզա. «Կարծում եմ, նախագահները կավարտեն աշխատանքը բազային սկզբունքների վրա»


Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորմանը:

«Ինչպիսի՞ն եք տեսնում Հարավային Կովկասը 5 տարի հետո: Կարգավորվե՞ն արդյոք այս տարածաշրջանում առկա հակամարտությունները», - այս հարցին ամերիկացի դիվանագետը արձագանքել է. - «Չգիտեմ, դա հիպոթետիկ հարց է: Ես կարող եմ պատասխանել միայն այն խնդրի համար, որ դրված է իմ առջեւ: Իմ առաքելությունն այն է, որ աջակցեմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Կարծում եմ, եւ դա հնարավոր է, որ նախագահները կավարտեն աշխատանքը բազային սկզբունքների վրա: Դրա համար ես կգործադրեմ բոլոր ջանքերը` համանախագահներին օգնելու ավարտել աշխատանքը բազային սկզբունքների ընդունման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG