Մատչելիության հղումներ

Սիրիայում բանակի ստորաբաժանումները մտել են Բանիյաս


Սիրիայում բանակի ստորաբաժանումները մտել են հակակառավարական ցույցերի խոշոր կենտրոններից մեկը` Բանիյաս քաղաքը:

Իրավապաշտպանների փոխանցմամբ, բանակային ստորաբաժանումները (այդ թվում` զրահատեխնիկա) քաղաք են մտել երեք ուղղություններից, Բանիյասի հարավային թաղամասերում անջատվել է էլեկտրամատակարարումը:

Երեկ անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում Սիրիայում զոհվել է առնվազն 26 մարդ:

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ` նախազգուշացնելով, որ Միացյալ Նահանգները «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկեն ընդդեմ Սիրիայի իշխանությունների` եթե վերջիններս չդադարեցնեն բարեփոխումներ պահանջող ցուցարարների հետապնդումներն ու սպանությունները:

Մարտի սկզբից ի վեր Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 580 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG