Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուսամա բին Լադենի սպանությամբ գլխատել է «Ալ-Ղաեդա»-ն, եւ որ Ամերիկան շուտով վերջնական պարտության կմատնի իսլամիստ ահաբեկիչներին:
Օբաման այդ հայտարարություններն արել է ուրբաթ օրը Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմպբել ռազմակայանում, ուր հանդիպման էր եկել թիվ մեկ ահաբեկչի ոչնչացման գործողությանը մասնակցած հատուկ ստորաբաժանման զինծառայողների հետ:
Նա շնորհակալություն է հայտնել զինծառայողներին «գերազանց աշխատանքի համար»: