Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման


Կահիրեի քրեական դատարանը երեկ կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքներով 12 տարվա ազատազրկման է դատապարտել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլիին:

Ալ-Ադլին Եգիպտոսի առաջին նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, ով դատարանի առջեւ է կանգնել նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: Քրեական մեղադրանքներ են առաջադրված շուրջ մեկ տասնյակ նախկին պաշտոնյաների, ինքը Մուբարաքը եւս Շարմ Էլ-Շեյխի հիվանդանոցում կալանքի տակ է:

Եգիպտոսի ներքին գործերի գերատեսչությունը ավելի քան 20 տարի ղեկավարած Հաբիբ ալ-Ադլիին առանձին մեղադրանք է առաջադրված տարեսկզբին երկրում տեղի ունեցած հուզումների ընթացքում ցուցարարների վրա հարձակումների հրահանգ տալու համար: Այս գործով մեղավոր ճանաչվելու դեպքում, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, նախկին նախարարը կարող է դատապարտվել անգամ մահապատժի:

Եգիպտոսում Մուբարաքի պաշտոնանկությանը հանգեցրած իրադարձությունները ուսումնասիրող պետական հանձնաժողովի` ապրիլին հրապարակած փաստաթղթի համաձայն` երկրում զանգվածային բախումների հետեւանքով սպանվել է 844 ցուցարար եւ 26 ոստիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG