Մատչելիության հղումներ

Մյանմարում 7-բալլանոց երկրաշարժից առնվազն 74 մարդ է զոհվել


Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Մյանմարում նախօրեին 7-բալլանոց երկրաշարժ է գրանցվել:

Մյանմարի պետական ռադիոյի` այսօր հրապարակած տվյալների համաձայն, աղետի հետեւանքով առնվազն 74 մարդ է զոհվել, եւս 111-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Կան մտավախություններ, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ցնցումներ են գրանցվել նաեւ Բանգկոկում, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 800 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաեւ Հանոյում ու Չինաստանի որոշ մասերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG