Մատչելիության հղումներ

Սահմանային անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը կհամագործակցի FRONTEX-ի հետ


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 24-ին ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին:

ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ եւ ծրագրեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձեւավորելու, ինչպես նաեւ` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար:

FRONTEX-ը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը: Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են Շենգենյան գոտում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG