Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը


«Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները, մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Պատասխանելով Henaran.am լրատվական կայքի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը դիտարկում Լիբիայում եւ ընդհանրապես Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները, Բալայանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած հաղորդագրության համաձայն, նաեւ ասել է. - «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG