Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթս .«Առաջիկա օրերին Լիբիայում մարտական ակտիվ գործողությունները կդադարեցվեն»


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Լիբիայում մարտական ակտիվ գործողությունները առաջիկա օրերին կդադարեցվեն։ Այս հայտարարությունը նա արել է ռուսաստանցի իր գործընկեր Անատոլի Սերդյուկովի հետ կայացած հանդիպումից հետո։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հակամարտ կողմերին կոչ է արել դադարեցնել հրաձգությունը եւ բանակցություններ սկսել։

Ռոբերտ Գեյթսը հանդիպելու է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG