Մատչելիության հղումներ

Լիբիայում ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել


Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան զինուժին, հաղորդում է, որ Լիբիայում ամերիկյան օդուժի F-15E ռազմական օդանավ է կործանվել։

Ըստ հաղորդագրությունների` օդանավի վայր ընկնելու պատճառը տեխնիկական է, այլ ոչ թե գնդակոծությունն է։ Անձնակազմի երկու անդամներին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել։

Աֆրիկայում ամերիկյան զորախմբի հրամանատարության մամուլի խոսնակ Վինս Քրոուլին ասել է, որ երկու օդաչուները թեթեւ վնասվածքներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG